Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մայիսի 27-ին ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը:
Անն Իդալգոն նշել է, որ Փարիզը անհրաժեշտ ջանքեր կգործադրի Արցախի ժողովրդին մարդասիրական ծրագրերի շրջանակում աջակցություն ցուցաբերելու համար:
Այնուհետեւ տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են Արցախի օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի պատասխանատուներ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, պաշտոնատար այլ անձինք:
Քննարկվել է հումանիտար բնույթի հարցերի լայն շրջանակ: