ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան դաշինքին անդամության թեկնածուներ դառնալու համար պետք է ընդունեն թուրքական իշխանությունների պայմանները։ Պայմաններից մեկը Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության անդամների արտահանձնումն է եւ կուսակցությանը ցուցադրվող աջակցության դադարեցումը։
«Շվեդիան եւ Ֆինլանդիան, որպես հրավիրված երկրներ, կկարողանան մասնակցել Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, սակայն նրանց համար դժվար կլինի իրականացնել դաշինքի անդամության թեկնածուներ դառնալու ձգտումները, եթե մինչեւ հունիսի վերջy չկատարեն Թուրքիայի պահանջները»,- ասել է նա։
Ստոլտենբերգը նշել է, թե Շվեդիային եւ Ֆինլանդիային հազիվ թե հաջողվի իրենց նպատակին հասնել հունիսի 28-30-ին դաշինքի գագաթնաժողովում։