ՊԵԿ մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը, անդրադառնալով ներմուծման եւ արտահանման տվյալներին, նշել է, որ, 2019-ի համեմատ, նախորդ տարի գրանցվել է մոտ 7 տոկոս արտահանման, 17.5 տոկոս ներմուծման նվազում:
2020-ին, 2019-ի համեմատ, ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներն աճել են 1.3 տոկոսով, իսկ 2018-ի համեմատ՝ մոտ 20 տոկոսով:
Մաքսային մուտքերը, ավտոմեքենաների մաքսազերծումը չհաշված, 2019-ի համեմատ նվազել են, սակայն գրեթե նման են 2018-ի ցուցանիշներին:
«Մենք 2020 թվականին ունենք արտահանողների 3 տոկոսով աճ: Այստեղ պետք է նաեւ հաշվի առնենք այն, որ 2019 թվականին ունեինք աննախադեպ աճ՝ մոտ 55 տոկոսով եւ՛ ներմուծողների, եւ՛ արտահանողների քանակով»,- ընդգծել է Շարաֆյանը։