Ըստ ռուսական «Վեստնիկ Կավկազա» պարբերականի՝ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ընդառաջ գնալ Հայաստանի դրական քայլերին:
«Հուսանք՝ այս անգամ Հայաստանը ճիշտ քայլ կանի եւ կդառնա խաղաղության կողմնակից: Անկասկած՝ մենք ընդառաջ կգնանք Հայաստանի ձեռնարկած դրական քայլերին, եթե նա բարյացակամ եւ անկեղծ լինի»,- ընդգծել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը:
Նա հավելել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին եւ որ երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունները փայլուն են: