Հայաստանյան Backbone Branding դիզայներական եւ բրենդինգային ստուդիան The Boutique Design Studio Of The Year ADC 101-րդ ամենամյա միջազգային մրցույթի շրջանակում (2022) աշխարհի առաջատար բրենդինգային եւ դիզայներական ընկերությունների շարքում ճանաչվել է լավագույնը:
Հայաստանյան Backbone Branding-ը ADC 101–րդ ամենամյա մրցույթի (2022) շրջանակում ստացել է 4 մրցանակ՝ հետեւյալ անվանակարգերում.
«Բնավան» բրենդի ինքնությունը. «Ոսկե խորանարդ» մրցանակ, «Ապրանքանիշ» անվանակարգ (“Bnavan” Brand Identity — Gold Cube – Brand),
Հաղորդակցման ձեւավորում՝ «Նայն» գինի. «Արծաթե խորանարդ» մրցանակ, «Փաթեթավորման ձեւավորում» անվանակարգ (Communication Design “Nine” Wine — Silver cube-Packaging Design – Food)
«Բնավան». «Բրոնզե խորանարդ» մրցանակ, «Ըմպելիքի փաթեթավորման ձեւավորում» անվանակարգ (Beverage “Bnavan” — Bronze cube -Packaging Design – Food),
«Անի» պաղպաղակ. «Արժանիքներ» մրցանակ, «Սննդի փաթեթավորման ձեւավորում՝ սնունդ» անվանակարգ (Beverage “Ani” Ice Cream — Merit- Packaging Design — Food/Beverage):
Ի դեպ
1920 թվականին հիմադրված հեղինակավոր ADC Annual Awards-ը (The One Club for Creativity) ստեղծարար ոլորտի ամենահին միջազգային մրցույթներից մեկն է: