Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն, թվիթերյան իր միկրոբլոգի գրառման մեջ անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցին, հորդորել է անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում (Արցախում) պատերազմի ժամանակ գերեվարված զինվորներին եւ քաղաքացիական անձանց:
Հեռախոսազրույցում կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի եւ Ամերիկյան պետությունների կազմակերպության միջեւ ձեւավորված հեռանկարային համագործակցության առնչությամբ:
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ ընդգծվել է երկկողմ պատրաստակամությունը շարունակել ջանքերը փոխգործակցության առկա դինամիկայի պահպանման եւ երկխոսության ակտիվացման ուղղությամբ, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Արա Այվազյանը Ալմագրոյին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար իրավիճակը: