ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մայիսի 30-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 2 միլիոն 199 հազար 416 պատվաստում:
Առաջին չափաքանակն է ստացել 1 միլիոն 134 հազար 399 քաղաքացի: Ամողջապես պատվաստվածների՝ երկրորդ դեղաչափ ստացածների թիվը կազմում է 1 միլիոն 6554 մարդ։ Խթանիչ՝ բուստեր չափաքանակ ստացել է 54 հազար 415 մարդ:
Երեւանում ընդհանուր առմամբ իրականացվել է 869 հազար 38 պատվաստում: Առաջին չափաքանակով իրականացվել է 450 հազար 153, երկրորդ չափաքանակով՝ 396 հազար 572 պատվաստում:
Խթանիչ չափաքանակով պատվաստվել է 22 հազար 313 երեւանցի: