«Երկնագույն հոսք» սեւծովյան խողովակաշարով Ռուսաստանից Թուրքիա գազամատակարարումը վերսկսվել է պլանային սպասարկումն ավարտելուց հետո:
«Գազպրոմ»-ից նշել են, որ ընկերությունը եւ սպառողները գազամուղի դադարեցումը եւ մատակարարումների կրճատումը հաշվառել էին իրենց ծրագրերում: 2022-ի մայիսի 17-30-ը պլանային ամբողջական աշխատանքներ իրականացնելը ծրագրվել էր դեռեւս 2021-ին:
«Երկնագույն հոսքը» շահագործման է հանձնվել 2003-ին: Գլխավոր գծով գազի փոխադրումը 2021-ին աճել է գրեթե կրկնակի՝ մինչեւ15,98 միլիարդ խորանարդ մետր՝ սահմանելով նոր ռեկորդ: Մեկ օրում գազատարը կարող է փոխադրել 47,355 միլիոն խորանարդ մետր գազ: