Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է , որ Բելգրադն ու Մոսկվան գազի մատակարարման եռամյա պայմանագիր կկնքեն։ Սերբիայի նախագահը նշել է, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների արդյունքում։
Սերբիայի նախագահը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ գնով է «Գազպրոմ» ընկերությունը պատրաստվում ռուսական գազը վաճառելու Սերբիային։ Նա միայն ասել է, որ գազի մատակարարման հիմնական դետալների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները շատ շահավետ են Սերբիայի համար:
«Գոնե այս պահին դա Եվրոպայում առկա լավագույնն գինն է։ Մենք պայմանագիրը ստորագրելու ենք երեք տարով, այլ ոչ թե մեկ ամսով, ինչպես ոմանք ակնկալում էին»,- հայտարարում էր Վուչիչը։
Ըստ Վուչիչի՝ հաջորդ ձմռանը Եվրոպայում գազի գինը 1000 հազար խորանարդ մետրի դիմաց կարող է հասնել 5000 դոլարի: Այժմ եվրոպական բորսայում խորանարդ մետրի գազն արժե մոտ 960 դոլար։
Սերբիայի նախագահը մայիսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ։ Կրեմլից հայտնում են, որ քննարկել են իրավիճակը Կոսովոյում, Ուկրաինայի հարցը եւ գազի մատակարարման հարցերը: Ռուսաստանը կշարունակի անխափան գազ մատակարարել Սերբիա։