Թուրքական MetroPoll հետազոտական ընկերությունը հրապարակել է մայիսի 13-20-ը 2045 քաղաքացու շրջանում անցկացված «Թուրքիայի զարկերակը» սոցիալական հետազոտության արդյունքները: Սոցհարցմանը տրվել է «Ինչպե՞ս եք գնահատում նախագահի պարտականությունն իրականացնելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործելաոճը» հարցը:
Թեեւ հավանություն տվածների թիվը նախորդ ամսվա համեմատությամբ աճել է, այնուամենայնիվ, հարցվածների մեծ մասը հավանություն չի տվել Էրդողանի գործելաոճին։ Հարցման մասնակիցների 44.4%-ը տվել է «այո՛, հավանություն եմ տալիս», իսկ 47․3%-ը «ո՛չ, հավանություն չեմ տալիս» պատասխանը։
Ըստ հարցման՝ Էրդողանի գործելաոճին հավանություն տվողների թվի աճի վրա ազդեցություն են ունեցել այնպիսի գործոններ, ինչպիսիք են Անկարայի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը դեմ հանդես գալը, Իրաքի հյուսիսում թուրքական զինված ուժերի իրականացրած «Մագիլ-կողպեք» ռազմական գործողությունը եւ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում Թուրքիայի ստանձնած դերակատարումը։