Եվրոպական միությունը եւ Հայաստանը տոնում են համագործակցության 30-ամյակը: Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու առիթով Շիրակի մարզում էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Այցի շրջանակում տիկին դեսպանը մասնակցեց տարածքային զարգացման մի շարք ծրագրերի քննարկումների, ծանոթացավ ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող տեղական նորարարական բիզնեսների, մասնակցեց մշակութային միջոցառումների:
Անդրեա Վիկտորինը «Ալիք Մեդիա»-ին պատմեց իր տպավորությունները եւ խոսեց Շիրակի մարզում ԵՄ-ի իրականացրած եւ իրականացվելիք ծրագրերից:
Այո՛, ճիշտ եք: Շիրակի մարզն իմ ամենասիրելիներից է, Շիրակի մարդկանց ես շատ եմ սիրում: Դուք հատուկ մտածելակերպ ունեք. ուղիղ եք, երբեմն՝ դիմադրող: Հավանաբար աշխարհագրական դիրքն ու չոր բնությունն իրենց դրոշմն են դրել ձեր խառնվածքի վրա, լեռներին բնորոշ գծերով եք օժտված: Շատ լավ եմ հասկանում ձեզ, քանի որ ես ինքս մարզից եմ: Լավ գիտեմ մարզում ապրողի հոգեբանությունն ու աշխատանքով ամեն ինչին հասնելու անզուսպ ձգտումը:
Շատ եմ սիրում Գյումրին, գյումրիական միջավայրը: Այս քաղաքն ինձ համար լավ իմաստով հին Հայաստանն է: Գյումրու հետաքրքիր ու առանձնահատուկ լինելն է նաեւ պատճառներից մեկը, որ մենք ակտիվ համագործակցում ենք: Ուրախությամբ եմ փաստում, որ նորարարության ոլորտը եւս այստեղ զարգացած է, ունեք բազմաթիվ առողջ մտածող եւ հարուստ ներուժով մարդիկ: Ձեզ շատ լավ հաջողվում է միակցել ավանդականն ու նորարարականը:
Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները հրաշալի են եղել նաեւ այն ժամանակ, երբ ես ձեր երկրում Գերմանիայի դեսպանն էի: Մեր եւ Շիրակի մարզի համագործակցությունը սկսվեց 1988-ի աղետալի երկրաշարժից եւ դարձավ շարունակական: Թեեւ միասին շատ բան ենք հաղթահարել, բայց դժվարություններ, ցավոք, դեռ կան: ԵՄ-ն մեծ ցանկություն ունի Շիրակի մարզը դարձնելու ուղենշային շրջաններից մեկը: Այս մարզը հատկապես զբոսաշրջության ոլորտում մեծ ներուժ ունի: Բացի այդ՝ դուք մեծածավալ մշակութային ժառանգություն ունեք, եւ դա հրաշալի է:
Որ գյուղատնտեսության եւ բնապահպանական ոլորտն, իրոք, կարեւորագույններից է, անհերքելի է: ԵՄ-ի Հարեւանության, զարգացման եւ միջազգային համագործակցության ծրագրերի 30%-ն այս ոլորտներում է:
Համայնքներում գյուղատնտեսությունն ավանդական ուղղություն է, բայց մենք ուզում ենք աջակցել, որ ստեղծվեն նոր հնարավորություններ, եւ արտադրվեն նոր տեսակի ապրանքներ: Մեր նպատակն է անցնել կանաչ գյուղատնտեսության, տեղական պրոդուկտը դարձնել հասանելի միջազգային հանրության համար: Այն ունի նաեւ բնապահպանական ասպեկտ: Եթե աջակցում ենք տեղականին, աջակցում ենք նաեւ շրջակա միջավայրի պահպանությանը: Այ, օրինակ, դուք հրաշալի թեյեր ունեք, ես շատ եմ սիրում դրանք:
Մենք պետք է հստակ տարբերենք, որ ներդրումներն արվում են երկարաժամկետ արդյունքների հասնելու համար: Օրինակ՝ LEAD4Shirak ծրագիրը շատ մեծ ու բազմաշերտ նախաձեռնություն է: 4,5 մլն եվրո արժողությամբ ծրագրի իրականացմամբ նպատակ ունենք խթանելու Շիրակի մարզի գյուղական բնակչության ներառական եւ կայուն աճը, բարելավելու կենսապահովման պայմանները՝ տեղական զարգացման EU LEADER մեթոդաբանության փորձարկման միջոցով: Տարածաշրջանային համաչափ զարգացումը եւ անբարենպաստ պայմաններում գտնվող տարածքների առաջխաղացումը մեր առաջնահերթություններից են։
Եվս մեկ օրինակ է Շիրակի, ինչպես նաեւ Լոռու, Տավուշի մարզերում իրականացվող «EU4ENVIRONMENT. Կանաչ համայնք. դիմակայուն ապագա» ծրագիրը: Այս նախաձեռնության շնորհիվ հսկայածավալ կանաչապատման աշխատանքներ են իրականացվում: Այստեղ խիստ կարեւորում եմ երիտասարդների էկոգիտակցության վարքագիծը, որ հստակ գիտակցեն բնապահպանության ու կանաչ տարածքների հանդեպ իրենց ունեցած պատասխանատվությունը: Հայաստանում մենք առավել կակտիվացնենք մեր ներգրավվածությունը կառավարության եւ քաղաքացիական հասարակության հետ կանաչ օրակարգը խթանելու, կլիմայի փոփոխության ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Մեր գլխավոր խնդիրներից մեկն է բնությունն ու կենսաբազմազանությունը պահպանելը եւ էկոհամակարգի ու մարդկանց միջև ներդաշնակություն ստեղծելը, որն էլ կբերի բարեկեցության:
Ուղղություները շատ են, մենք չենք սահմանափակվելու մի քանի ծրագրերով: Տարածաշրջանային ծրագրեր ենք անում, այժմ գաղափար ունենք նոր ներդրումներ ավելացնելու Հայաստանում: Վստա՛հ եղեք, մենք մնալու ենք ու շարունակելու ենք աշխատանքները: Համագործակցության ավարտի մասին ոչ մի խոսք չկա:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։