Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսից զոհվածների թիվը հասել է 498,9 հազարի, որն, ըստ The New York Times պարբերականի՝ գերազանցել է Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի, ինչպես նաեւ Վիետնամում զոհված ամերիկացիների թվին:
Վետերանների հարցերով ԱՄՆ նախարարության տվյալներով՝ Առաջին աշխարհամարտում զոհվել է 53,4 հազար, այլ պատճառներով՝ 63,1 հազար մարդ: Երկրորդ աշխարհամարտում զոհվել է 291,5 եւ մարտերին չմասնակցած 113,8 հազար ամերիկացի: Վիետնամական պատերազմի ժամանմակ զոհվել է 47,4 հազար ամերիկացի: