Բաքու է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության հարցերով խորհրդականի տեղակալ Լորա Լոքմանը, որին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Հանդիպմանը քննարկվել է «Հարավային գազային միջանցքի» գործունեությունը, ընդգծվել Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության եւ գազամատակարարման դիվերսիֆիկացման գործում։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ մտքեր են փոխանակվել Ադրբեջանից Եվրոպա գազի արտահանման ծավալների ավելացման շուրջ:
«Հարավային գազային միջանցքը» կառուցվել է Եվրամիության գազամատակարարումը դիվերսիֆիկացնելու եւ մատակարարման մեկ աղբյուր ունեցող եվրոպական երկրների թիվը նվազագույնի հասցնելու նպատակով: Մասնագետների գնահատմամբ՝ թեեւ ադրբեջանական գազը կարող է օգնել Եվրամիության երկրներին հրաժարվելու ռուսական գազից, ծավալները, սակայն, բավարար չեն այն ամբողջությամբ փոխարինելու համար: