Իտալիան հունիսի 1-ից չեղարկում է զբոսաշրջիկների համար ՔՈՎԻԴ-19-ին առնչվող մուտքի բոլոր սահմանափակումները։
Ճանապարհորդներից չեն պահանջվի պատվաստումների հավաստագրեր, բացասական ՊՇՌ թեստերի եւ կորոնավիրուսային վարակից ապաքինման վկայական։ Իսկ հունիսի 15-ից կինոթատրոններում, թատրոններում եւ մասնավոր միջոցառումներում կչեղարկվի դիմակ դնելու ռեժիմը։
Ըստ Իտալիայի առողջապահության նախարարության հայտարարության՝ Իտալիա մուտքի «Կանաչ անձնագիրը», որի ժամկետը լրանում է մայիսի 31-ին, չի երկարաձգվի։ Այս առումով երկիր մուտքը լինելու է նախահամաճարակային կանոններով, ինչը նշանակում է, որ Շենգենյան վիզա է պահանջվելու։