Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին`խորհրդարանական լսումների ժամանակ պատասխանելով վերջին շրջանում վրաց-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ հարցին, ասել է, որ վարչապետի պաշտոնում առաջինը կայցելի Ադրբեջան:
«Ադրբեջանը ղեկավարում է իմաստուն կառավարիչ պարոն Ալիեւը, որի հետ ես շատ լավ հարաբերություններ ունեմ: Իմ առաջին այցերից մեկը, հավանաբար, կլինի այնտեղ», — ասել է Ղարիբաշվիլին:
Վարչապետի թեկնածուն թվարկել է նաեւ կառավարության նոր առաջնահերթությունները՝ ապակառուցողական ուժերին վերադարձնել սահմանադրական հուն, պայքարել Քովիդ-19-ի դեմ՝ ակտիվացնելով պատվաստումների գործընթացը, մշակել տասնամյա զարգացման նոր ծրագիր։
Ղարիբաշվիլին նշել է, որ ինքն անձամբ պատրաստ է ներգրավվելու բիզնեսի խթանման համար որոշումների կայացման գործընթացներում: