ՀՀ ուսումնական հաստատություններից ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարության համապատասխան ստորաբաժանումը քարտեզագրել եւ ամփոփել է 2021-2022 ուստարում Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրյա եւ սփյուռքահայ ուսանողների վերաբերյալ տեղեկություններն ըստ բուհերի եւ երկրների:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ 2021-2022 ուսումնական տարում ՀՀ-ում գործող միջազգային բուհերում սովորում է 354 օտարերկրացի ուսանող աշխարհի 50 երկրներից, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ 471 սփյուռքահայ:
Ընթացիկ ուսումնական տարում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում են 3760 օտարերկրացի եւ 4248 սփյուռքահայ ուսանող:
Աշխարհի 50 երկրներից Երեւան սովորելու տեղափոխված 3760 երիտասարդներից 1334-ը սովորում է պետական, 2040-ը՝ ոչ պետական, 354-ը՝ միջազգային բուհերում, եւ միայն 32-ը՝ հայաստանյան քոլեջներում:
Հայաստանում ներկայում սովորում են Հնդկաստանի՝ 2049, Վրաստանի՝ 206, Իրաքի՝ 204, ՌԴ-ի 123, Շրի Լանկայի՝ 109, Եգիպտոսի՝ 44, Գանայի՝ 31, Չինաստանի՝ 20, Բանգլադեշի՝ 18, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի՝ 17, Լիբանանի՝ 14, Իսրայելի՝ 11, Սիրիայի եւ Ուկրաինայի՝ 10-ական, Թուրքմենստանի՝ 7, Նիգերիայի՝ 6 ուսանողներ: Հայաստանում 5-ական ուսանողներ կան Սիեռա Լեոնեից, Ֆիլիպիններից եւ ԱՄՆ-ից:
Գերմանիայի 4 ուսանողներից 2-ը սվորում է պետական, 2-ը՝ ոչ պետական բուհերում: Երեքական ուսանող է ՀՀ-ում սովորում Սերբիայից, Տաջիկստանից եւ Բելառուսից:
Հայաստանում երկուական ուսանող է սովորում Ֆրանսիայից, Իտալիայից, Իռլանդիայից, Կանադայից, Պորտուգալիայից եւ Հունաստանից: ՀՀ-ում մեկական ուսանող է սովորում Սենեգալից, Մարոկկոյից, Սեյշելյան Կղզիների Հանրապետությունից, Մոնտենեգրոյից, Ճապոնիայից, Բուլղարիայից, Վանուատուից, Իսպանիայից, Բոսնիա եւ Հերցոգովինայից:
Հնդկաստանի 2049 ուսանողներից 612-ը սովորում է պետական, 1375-ը՝ ոչ պետական, եւ 58-ը՝ միջազգային բուհերում, 4-ն էլ՝ քոլեջներում: Իրանցի 545 ուսանողներից 270-ը ՀՀ-ում սովորում է պետական, 120-ը՝ ոչ պետական, եւ 143-ը՝ միջազգային բուհերում: Հորդանանցի 259 երիտասարդներից 215-ը սովորում է պետական, 44-ը՝ ոչ պետական բուհերում:
Իրաքցի 204 ուսանողներից 190-ը սովորում է ոչ պետական, եւ միայն 14-ը՝ Հայաստանի պետական բուհերում: Եգիպտոսի 44 ուսանողներից 34-ն այստեղ սովորում են ոչ պետական, 8-ը՝ պետական բուհերում:
Միացյալ Նահանգների քաղաքացի 5 ուսանողներից 3-ն այստեղ սովորում է պետական, 1-ը՝ ոչ պետական, եւ 1-ը՝ միջազգային բուհերում: Չինաստանի քաղաքացի ուսանողներից 13-ն այստեղ սովորում է պետական, 5-ը՝ միջազգային, եւ 2-ը՝ ոչ պետական բուհերում:
Շվեդիայից, Ավստրալիայից, Չեխիայից, Բրազիլիայից, Մոլդովայից, Լատվիայից Հայաստան եկած 1-ական ուսանող այստեղ սովորում է միայն պետական բուհերում: