ՌԴ փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն հաստատվում է Ասիայում: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները մտնում են Ասիա՝ լարվածության կետեր ստեղծելով Ռուսաստանի եւ Չինաստանի սահմանի ամբողջ երկայնքով:
Մորգուլովն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի, ինչպես նաեւ Չինաստանի սահմանների ամբողջ պարագծով խնդրահարույց կետեր է ստեղծում՝ սպառազինությունների հերթական մրցավազք գործարկելով: Ռուս դիվանագետը շեշտել է, որ դա Ասիայում սառը պատերազմից հետո ստեղծված տարածաշրջանային անվտանգության համակարգի հավասարակշռության լիակատար խախտում է պարունակում: