ԱՄՆ անանուն պաշտոնական ներկայացուցիչը բրիտանական Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգներն ընթանում է Իրանի հետ լեզու գտնելու, այլ ոչ թե լարվածության սրման ճանապարհով:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ շատ վտանգավոր կլիներ, եթե Իրանը՝ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեի կոչով հասներ ուրանի հարստացման 60 տոկոսի մակարդակին, ինչը բարեբախտաբար տեղի չի ունեցել:
Պաշտոնյայի խոսքով՝ երկու կողմերն էլ փոխադարձաբար միմյանց նկատմամբ՝ դեռեւս անարդյունավետ լծակներ են բանեցնում. իրանական կողմը դա անում է միջուկային ոլորտում իր կտրուկ քայլերով, ամերիկյան կողմը՝ Թեհրանի հանդեպ սահմանված պատժամիջոցներով:
Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի ներկայացուցիչը չի փորձում կենտրոնանալ միջուկային ծրագրի ընդյալնման մասին Թեհրանի հայտարարությունների վրա եւ սպասում է նրան բանակցային սեղանի մոտ: