Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրության՝ «Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության» երկրների շարքում Թուրքիան ամենից շատ ծխախոտ սպառող երկիր է ճանաչվել (28%)։ Թուրքիայից հետո ցանկում երկրորդը Ինդոնեզիան է՝ 27․6%, որին էլ հետեւում է Ռուսաստանը՝ 25․8%:
Հետազոտությունը ներկայացնում է 2020-ի դրությամբ 15 տարեկան եւ բարձր տարիքի անձանց ծխախոտի սպառման տվյալները:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Թուրքիայում ծխախոտ օգտագործում է տղամարդկանց 42․1%-ը, իսկ կանանց` 19․2%-ը: Այդպիսով Թուրքիայում ընդհանուր առմամբ ծխախոտ է սպառում բնակչության 26%-ը:
Զեկույցը ցույց է տալիս, թե ինչպես է երկրներում 2000-ականներից ի վեր տղամարդկանց եւ կանանց միջեւ փոխվել ծխախոտի օգտագործման ցուցանիշը։ Ըստ այդմ, Թուրքիայում ծխախոտ սպառող տղամարդկանց ցուցանիշը նվազել է, փոխարենը աճել է կանանց թիվը։