ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման վերաբերյալ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային հաղորդակցման ուղիների բացման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման աշխատանքների մեկնարկի, ԼՂ հարցի կարգավորման ընթացքի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:
Քննարկվել են նաեւ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրության առարկա են դարձել Հայաստան-Իրան երրորդ էլեկտրագծի, Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցմանը, էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր:
Զրուցակիցները պայմանավորվել են, որ փոխադարձ այցեր կունենան երկու երկրների մայրաքաղաքներ: