Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչ Տաթեւ Հակոբյանը պոկում վարժությունում 104 կգ արդյունքով գրավել է 3-րդ տեղը եւ նվաճել բրոնզե փոքր մեդալ:
Հրում վարժությունում մեր մարզուհին չի կարողացել բարձրացնել 120 կգ ծանրաձողը եւ զրո է ստացել:
76 կգ քաշային կարգում հաղթել է ֆրանսուհի Մարիե-Ժոզեֆե Ֆեգուեն, որը երկամարտում ցույց է տվել 245 կգ (110+135) արդյունք: