ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունը կհանգեցնի բնակչության լրացուցիչ տեղաշարժի:
ԱՄՆ մշտական ներկայացուցիչ համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի ակտիվությունը Սիրիայում պարունակում է փխրուն իրավիճակի հետագա ապակայունացման վտանգ եւ միանշանակ կխաթարի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի ջանքերը:
Միեւնույն ժամանակ Թոմաս-Գրինֆիլդն ընդգծել է, որ Վաշինգտոնը ճանաչում է Թուրքիայի օրինական շահերն անվտանգության ոլորտում եւ կարեւորում դրանց լուծումը երկխոսության եւ դիվանագիտության միջոցով: