ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ուկրաինային:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։
«Հիմնական ուշադրությունը դարձվել է Իրանի միջուկային ամբողջական իրականացման վերսկսման շուրջ բանակցություններին, ինչպես նաեւ 2022 թվականի հունիսի 6-ին կայանալիք ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նիստին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ իրանական Tasnim գործակալության՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հունիսի 3-ին ավելի վաղ խոստացել է համարժեք, արդյունավետ եւ ակնթարթային պատասխան տալ հակաիրանական քայլերի դեպքում, որոնք ԱՄՆ-ը եւ եվրոպական երեք երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան, կարող են ձեռնարկել ՄԱԳԱՏԷ-ում՝ Թեհրանի միջուկային գործարքի համատեքստում։