Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելի արտգործնախարար Գաբի Աշկենազիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պաշտպանում է կենսունակ պաղեստինյան պետության ստեղծումը:
Ըստ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի՝ պետքարտուղարն ընդգծել է Բայդենի վարչակազմի այն համոզմունքը, որ երկու՝ խաղաղ գոյակցող կենսունակ, ժողովրդավարական հրեական եւ պաղեստինյան պետությունների հարեւանությունը Իսրայելի ապագան ապահովելու լավագույն միջոցն է: