Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ Ադրբեջանի տարածքում հունիսի 3-ի երեկոյից արգելափակվել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության կայքը։
Արգելափակման համար հիմք է ծառայել այն հանգամանքը որ ռուսական «ՌԻԱ Նովոստի» պետական գործակալությունը վերջերս հարցազրույց էր հրապարակել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։
«ՌԻԱ Նովոստի»-ի գործողությունները դատապարտող հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, թե ռուսական պետական լրատվական գործակալությունը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված տեղեկություն է տարածում»: Բացի դրանից` Ադրբեջանին դուր չի եկել, որ հարցազրույցում Արտակ Բեգլարյանը ներկայացվել է իր՝ ԼՂ պետնախարարի պաշտոնով: