Անին երբ, որտեղ էլ ծնվեր, համոզված է, նորից արվեստի ինչ-որ ուղղություն էր ընտրելու եւ նորից սիրելու էր իր ճամփորդությունները, որոնք լինում են երգելիս, նկարելիս, նվագելիս, եւ սիրելու էր այդ ճամփորդություններն ու լինելու էր մարդ, ով ուզում է արարել ու լինել։
«Գիտե՞ք, ես հաճախ եմ տեսնում կինոյի կադրեր, աչքս փակում եմ, զգում եմ քամին, արեւը կամ քայլելիս տեսնում եմ այն բոլոր կադրերը, որ կարող էին կինո լինել։ Բայց իմ այս կյանքը հերիք չէ այդքան բանի համար»։
Անին ֆլեյտահար է, երգում է «Հովեր» երգչախմբում, 2012-ից նկարում է, բայց սիրում է նոր փորձարկումներ, նոր ճամփորդություններ ու բացահայտումներ, եւ արվեստի հաջորդ ուղղությունը կարող է լինել պոեզիան։
«Պոեզիան շատ եմ սիրում։ Գլխումս անընդհատ ինչ-որ բաներ պտտվում են։ Եվ ես գիտեմ, որ կգրեմ»։
Ինձ շատ ձանձրացնում են պեսիմիստ, նեգատիվ մարդիկ։ Կարող են որոշ գրքեր ձանձրացնել։ Ես փակում են այն գիրքը, որն այդ պահին չեմ ուզում կարդալ։ Ես զուգահեռ կարող եմ հինգ գիրք կարդալ։ Պոեզիա եմ շատ սիրում։ Ես չեմ վախենում սխալվելուց, նոր բաներ եմ սիրում անել, գնալ լրիվ ուրիշ տեղ, դրսեւորվել լրիվ ուրիշ կերպ։ Այ դա արդեն հետաքրքիր է։
Ոչ մի։ Ես երբեք չեմ ասում՝ կուզենայի 5 տարի առաջ լինեի։ Ամենալավը հիման է։ Ես ինձ հիմա ավելի շատ եմ սիրում, քան առաջ։ Եվ առաջ ավելի շատ էի սիրում, քան դրանից առաջ։ Իսկ առանց այս ճանապարհի մարդը չի կարող սովորել սիրել իրեն։ Ես ինքնաճանաչման ճանապարհին եմ, եւ դա ինձ անչափ դուր է գալիս։ Նույնիսկ ամենավատ վիճակում ունեցել եմ այդ լույսը, եւ այդ պատճառով էլ ոչ մի փուլ հենց այնպես չի անցել։
Բայց ինձ կարող են մսխել նեգատիվ մտքերը։ Դրանք են, որ ինձ երբեմն վախեցնում են։
Ոչ նկարչության մեջ։ Ես այդ տարածքում պինդ եմ։ Եվ դա ինձ դուր է գալիս։ Անիներից ամենապինդն եմ, ամենաուժեղը, ամենահամարձակը։
Անի կա, որ շատ հարցեր է տալիս, շատ է կասկածում, շատ է մտածում բոլորի մասին։ Այդ Անին ինձ քամում է։ Երեւի ամենուր, բացի նկարչությունից, ես փխրուն եմ, եւ ես ուրախ եմ դրա համար։
Նաիվը։ Ինքը շատ պոզիտիվ է։ Կարող է բոլորին վարակել, լինել շատ թեթեւ։ Այն պինդ Անին, որի մասին արդեն խոսեցինք, որ ամենեւին փխրուն չէ նկարչության մեջ։ Անի կա, որը շատ սառնասիրտ է, շատ հստակ։ Ես միշտ չէ, որ բռնեցնում եմ իրեն, բայց դա էլ է ինձ դուր գալիս։ Ես ինձ չեմ ձանձրացնում։ Ես այս բոլոր եսերս միշտ եմ զգացել։ Ամբողջը ես եմ։ Բայց իրենք ոչ ֆանատիկ դեպրեսիվ են, ոչ ֆանատիկ ուժեղ։ Եվ ընդհանրապես խանգարող չեն։ Սա իմ անձն է, որին ես բացահայտում եմ։
Դե հա, երբ հոգիդ բացում ես, դու խոցելի ես։ Բայց չես կարող չբացել։ Երբ դու անկեղծ չես, դու ոչ ոքի չես դիպչի։ Դա կլինի ուղղակի քար շարելու պես, կլինի տեխնիկական ինչ-որ բան, որը չի կպչի ուրիշ մարդու։ Եթե դու փորձես կեղծել, միանգամից զգացվելու է։ Իսկ ես տալիս եմ թղթին այն, ինչ կա իմ մեջ։ Ու ես դա տալիս եմ մարդկանց, ում չեմ էլ ճանաչում։ Հանում եմ ու տալիս։
Իսկ առօրյայում այնքան հավես է անկեղծ լինել քեզ հետ, ուրիշների հետ։ Ու դա այնքան հեշտ է։ Երբ կարողանում ես դադար տալ ու ինքդ քեզ հարցնել՝ իսկ ի՞նչ եմ ուզում իրականում, դու ավելի լավ ես սկսում ճանաչել քեզ։ Ու դա շատ հավես է։ Դու երկխոսում ես քեզ հետ ու ամեն ինչ պարզում։ Իսկ դրանից հետո ուրիշներին խաբելու կարիք նույնպես չի լինում։
Հիմա իմ երեխայի՝ ինձ գրկելուց կարող է շարժվել։ Ես ամեն օր երջանկությունից մեռնում եմ, երբ ինքը գրկում է ինձ։ Դա ստիպում է գոհանալ կյանքից ու շնորհակալ լինել։
Կարող է շատ ուժեղ ինչ-որ բան շարժել, ինչ-որ նկար, երաժշտություն։ Կարեւոր է, որ այն ինձ տանի ինչ-որ տեղ։ Երգչախմբում երգելը կարող է այդպիսի էմոցիաներ առաջացնել։ Ես սիրում եմ բեմը։
Արվեստում։ Ես այնքան երջանիկ եմ, որ դա կա։ Դա ինձ անընդհատ փրկում է։ Թատրոն, կինո, երաժշտություն, նկարչություն․․․ Այս բոլորը միշտ գալիս ու փրկում են ինձ։
Իրենք իդեալական չեն։ Նկատի ունեմ՝ իրենք ոսկե ձկնիկի պես հրաշալի պոչ չունեն, գույն չունեն։ Հսկաներ են։ Ես սիրում եմ իրենց հսկա լինելը, լուռ լինելը, դանդաղկոտությունը։ Բայց եթե կատաղի, կարող է նավակներ կուլ տալ, ավելի փոքր ձկներին կուլ տալ։ Ինձ այս կոնտրաստն է դուր գալիս։
Երաշխիքները վատ բան են։ Մենք կյանքի ընթացքում սխալվում ենք, ցավ ենք զգում, մի քիչ-մի քիչ մեզ փոխում ենք։ Բայց այն հիմնայինը պետք չէ փոխել։ Այդտեղից են գալիս մաքուր, անկեղծ էմոցիաները։ Հա՛, ես հավատում եմ մարդկանց, հա՛, լինում է՝ ինձ խաբում են։ Ես չեմ ուզում փոխվել։ Ես այդպես չեմ ուժեղանալու։
Այն հավատով, որ էլ չի ցավի։ Հետո ես չափազանց սիրում եմ կյանքը։ Երեւի այդ սերն է, որ ինձ «ստիպում» է գոհանալ եւ ուղղակի կանգնել ու ասել՝ ամեն ինչ լավ է։
Հա։ Ինքն օվկիանոսի մեջ է, որտեղ իրեն ավելի խոշոր ձկները հոշոտել են, բայց ինքը դեռ ողջ է։ Բայց ես այս դեպքում կարծում եմ, որ ինքը նույնպես կվերականգնվի, ինչպես մողեսի պոչն է վերականգնվում մի քանի շաբաթ հետո։
Իսկ մենք բոլորս կկարողանանք դիմակայել այսպիսի բաներին, երբ իմանանք՝ ինչի համար ենք դա անում։
Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի