Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթանակով սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երրորդ՝ 2022-23 թվականների մրցաշարը:
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում մրցեց Իռլանդիայի ընտրանու հետ։ Մեր հավաքականը հաղթեց 1-0 հաշվով։
74-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը հեռահար հարվածով գրավեց իռլանդացիների դարպասը՝ հաղթանակ պարգեւելով մեր թիմին։
Իռլանդիայի հավաքականը Հայաստանի ազգային թիմի համար անհարմար մրցակիցներից էր: Նախկինում մեր ֆուտբոլիստների հետ 2 խաղերում հաղթել են իռլանդացիները` 1:0, 2:1:
Իռլանդիայի հավաքականը, սակայն, Ազգերի լիգայի մրցաշարում անցկացրած 10 հանդիպումներում դեռեւս հաղթանակ չի տոնել` 6 պարտություն, 5` ոչ-ոքի:
Հայաստանի հավաքականը, հակառակը, բավական հաջող է հանդես գալիս Ազգերի լիգայում: Վերջին 6 խաղերում մեր թիմն մնացել է անպարտելի: Հայաստանի հավաքականը, ընդհանուր առմամբ, Ազգերի լիգայում անցկացրած 10 խաղում ունի 6 հաղթանակ եւ ընդամենը 2 պարտություն:
Նոր մրցաշարում մեր հավաքականը առաջին անգամ հանդես է գալիս ավելի ուժեղ՝ B դիվիզիոնի առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Շոտլանդիայի, Ուկրաինայի եւ Իռլանդիայի հավաքականները:
Հունիսի 8-ին Հայաստանի թիմը կհյուրընկալվի Շոտլանդիային, հունիսի 11-ին՝ Ուկրաինային, հունիսի 14-ին կընդունի Շոտլանդիային:
Հայաստանի ընտրանու մրցաշարի խմբային փուլի վերջին երկու հանդիպումները սեպտեմբերին են։ Սեպտեմբերի 24-ին մեր թիմը կընդունի Ուկրաինային, 27-ին կհյուրընկալվի Իռլանդիային:
Մրցաշարի խմբային փուլին կհաջորդեն կիսաեզրափակիչները եւ խաղը երրորդ տեղի համար։ Եզրափակիչը 2023-ի հունիսին է: