Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ արցախյան վերջին պատերազմից հետո հաշմանդամության կարգ է տրվել շուրջ 600 անձի: 82 անձ ստացել է հաշմանդամության առաջին, 173-ը՝ երկրորդ, 335-ը՝ երրորդ խումբ:
Փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը նշել է, որ վերջին պատերազմի մասնակից, բայց հաշմանդամության կարգ չունեցող կամ հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող անձանց համար սահմանված է աջակցություն 500 հազարական դրամի չափով:
Պատերազմի հետեւանքով վնասվածք ստացած շուրջ 150 անձ պրոթեզավորման կարիք ունի: Նրանցից 99-ի կարիքների գնահատման տվյալները դիտարկելով՝ արտերկրում պրոթեզավորում իրականացնելու կարիք չկա: Հայաստանում ներկայում գործում է որակավորված 4 պրոթեզարան: