Ըստ Global Firepower կայքի՝ թուրքական բանակը Միջին Արեւելքի ռազմական հզորության վարկանիշային աղյուսակի առաջատարն է:
Առաջատար հնգյակի մյուս երկրներն են Եգիպտոսը, Իրանը, Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը:
Վեցերորդ հորիզոնականում հայտնված Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմական հզորությունը տարեցտարի աճում է, մինչդեռ Իրաքն ու Սիրիան կորցնում են դիրքերը:
Աշխարհում ռազմական հզորությամբ առաջատարներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը: Պակիստանը՝ 10-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝11-րդ, Իրանը՝ 14-րդ, Իսրայելը եզրափակում է առաջին քսանյակը:
Ցանկում ընդգրկված 139 երկրների ռազմական ներուժը գնահատվել է ըստ մարդուժի, բնական պաշարների, սարքավորումների, ֆինանսավորման աղբյուրների եւ աշխարհագրական դիրքի: