Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Ուկրաինայում անգլերենը կարող է ստանալ գործարար հաղորդակցության լեզվի կարգավիճակ:
Շմիգալը ֆեյսուքյան գրառման մեջ նշել է, որ անգլերենը քաղաքակիրթ աշխարհում օգտագործվում է գործարար հաղորդակցության մեջ, եւ Ուկրաինայում այդ լեզվին նման կարգավիճակ շնորհելը կօգնի բիզնեսի զարգացմանը, ներդրումներ ներգրավելուն եւ Ուկրաինայի եվրոպական ինտեգրումն արագացնելուն:
Ուկրաինայի վարչապետն ընդգծել է, որ ինքն ու նախարարների կաբինետն աշխատում են համապատասխան օրենսդրական նախաձեռնության վրա։