Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղությունների, դրանց թվում՝ պարեկային ծառայության գործունեության եւ ներքին գործերի նախարարության ձեւավորման շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին: