ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վաղը կմեկնի Թուրքիա։
Լավրովը Անկարայում բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ։ Կքննարկվի Անդրկովկասում տիրող իրավիճակը։
Բանակցությունների օրակարգում են նաեւ Ուկրաինան, ռուս-ուկրաինական խաղաղ բանակցությունների վերսկսման հեռանկարները:
Լավրովը Թուրքիայից ժամանելու է Երեւան: