Ըստ reuters.com-ի՝ ԵՄ երկրները պայմանավորվել են, որ մինչեւ 2024 թվականը Եվրոպայում վաճառվող բջջային հեռախոսները, պլանշետները եւ տեսախցիկները լիցքավորիչի միանման բնիկ են ունենալու:
Apple ընկերությունը ստիպված է լինելու փոխել iPhone-ի լիցքավորման բնիկը։
ԵՄ ներքին շուկայի հարցերով հանձնակատար Տիերի Բրետոնը հայտարարել է, որ այս որոշման շնորհիվ սպառողները կտնտեսեն շուրջ 250 միլիոն եվրո (267 միլիոն դոլար)։