ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կարա ՄաքԴոնալդը հունիսի 8-9-ը կլինի Հայաստանում: Այցի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց եւ ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հետ։
«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ, որի հիմքում մեր ընդհանուր արժեքներն են, դրանց թվում՝ հարգանքը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։