Ըստ արեւելաաֆրիկյան Daily Monitor պարբերականի՝ Ուգանդայի էներգետիկայի եւ հանքային պաշարների նախարարությունը հայտնել է ոսկու մի քանի խոշոր հանքավայրերի հայտնաբերման մասին:
Ոսկու հիմնական հանքակուտակները հայտնաբերվել են Ուգանդայի արեւելքի Բուսիայի եւ Կարամոջայի շրջաններում, ինչպես նաեւ երկրի կենտրոնի Կասանդայի եւ արեւմուտքի Բուշենյիի շրջաններում:
Երկրաբանները ոսկեբեր ապարի ընդհանուր ծավալը գնահատել են 31 միլիոն տոննա, իսկ կորզվող թանկարժեք մետաղինը՝ 320 հազար տոննա:
Համաշխարհային շուկայի ներկայիս գներով ոսկու արդյունահանումից ակնկալվող վերջնական եկամուտները գնահատվում են մոտ 20 տրիլիոն ԱՄՆ դոլար:
Wagagai ընկերությունը ոսկու արդյունահանումն ու զտումը կսկսի այս տարվա վերջին Բուսիայում՝ նախատեսելով օրական արդյունահանել 5000-ական կիլոգրամ ոսկի ձուլակտորներ: Ըստ փորձագետների՝ Ուգանդայում ոսկու արդյունահանումից բյուջեի մուտքերը կգերազանցեն նավթի հանքավայրերի շահագործումից ակնկալվող եկամուտներին: