Wildberries ընկերության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ իր նոր ֆինանսական քաղաքականության շրջանակում միջազգային գործընկերների հետ գործարքները կկատարի ազգային արժույթով, ինչն օգնում է փոխադարձ հաշվարկներն էլ ավելի թափանցիկ դարձնելու, ամրապնդելու տարածաշրջանային արժույթները։
«Wildberries առցանց հարթակը միջազգային ներկայացուցիչների հետ գործարքների է անցել նրանց ազգային արժույթով։ Բելառուսի գործարարներին փոխանցումներն իրականացվում են բելառուսական ռուբլով, Ղազախստանի գործարարներին` տենգեով, Հայաստանինը` դրամով, Ղրղզստանինը` սոմով, Ուզբեկստանինը` սումով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆինանսական նոր քաղաքականությունը տարածվում է ինչպես վաճառողների, այնպես էլ պատվերների հանձնման գործընկերային կետերի եւ գործընկերային տեսակավորման կենտրոնների սեփականատերերի վրա։
Հիշեցնենք, որ Wildberries ընկերությունը Հայաստանում բացել է իր առաջին լոգիստիկ կենտրոնը՝ բիզնեսի տեղական ներկայացուցիչներին թույլ տալով ապրանքների ուղիղ վաճառք իրականացնել հարթակում։