Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ է հարուցել «Արզնու Տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության, «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եւ «Արաքս Թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության «ԷԿՈ» կամ այդ կերպ ընկալվող բառերի մակնշմամբ հավկիթների, առանց օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստագրի, իրացման փաստի կապակցությամբ:
Հանձնաժողովը նման իրավախախտումների համար ավելի վաղ վերոնշյալ կազմակերպություններին պատասխանատվության է ենթարկել եւ հանձնարարել շտկել թույլ տված խախտումները։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը հայտնել է, որ հավկիթի շուկայում իրենց անցկացրած բազմաթիվ ուսումնասիրությունների ընթացքում որեւէ ընկերություն օրգանական գյուղատնտեսության պահանջներով արտադրված հավկիթի հավաստագիր չի ներկայացրել: