Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն ասում է, որ Վրաստանում բրիտանական տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել:
«Հետազոտություններ են տարվում նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ: Մենք ունենք երեք հաստատված դեպք եւ նրանց հետ կապված 31 մարդ, որոնց մոտ մեծ է հավանականությունը, որ կորոնավիրուսի նոր տեսակը մուտացիայի է ենթարկվել», — ասում է Ամիրամ Գամկղրելիձեն: