«ԷկոԼուրը» հայտնել է, որ Սեւանա լիճը սկսել է ծաղկել: 2022-ին՝ տարեսկզբից սկսած, Սեւանա լիճը բացասական հաշվեկշիռ ունի: Այնուհանդերձ, լճից արդեն մեկնարկել է ոռոգման համար ջրառը: Որոշված է Սեւանա լճից բաց թողնել մինչեւ 170 միլիոն խմ ջուր:
Հունիսի 8-ի դրությամբ լճից բաց է թողնվել 3 միլիոն 578 հազար խմ ջուր: Տարեսկզբից Արփա-Սեւան թունելով լիճ է ներհոսել 128 միլիոն 199 հազար խմ ջուր:
Լճի մակարդակը հունիսի 8-ի դրությամբ 190 հազար 73 մ է, ինչը 18 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից: