Ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների միջնորդությամբ իրականացված բանակցություններից հետո հունիսի 9-ին հայկական կողմին է փոխանցել 2022-ի հունիսի 1-ից կորած Արցախի քաղաքացուն։
Արցախի ՆԳՆ-ից հայտնել են, որ 69-ամյա տղամարդը փոխանցվել է ոստիկանության Քաշաթաղի բաժնի ծառայողներին։
Ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի եւ ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի ծառայողների համատեղ իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ վերջինս մոլորվել եւ հայտնվել է ադրբեջանական կողմում։
Բերձոր քաղաքի 69-ամյա բնակիչ Ա.Ա.-ի անհայտ կորչելու մասին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել հունիսի 1-ին: