Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երկրում իրավիճակը պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:
«Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:
Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որեւէ զարգացում:
Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում:
Այս պատասխանատու օրերին առավել քան երբեւէ մեզ անհրաժեշտ է զգոնություն եւ համերաշխություն»: