Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ է հարուցել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ, խոսքը ինտերնետ շահումով խաղերի ոլորտում գովազդի միջոցով հասարակությանը մոլորեցնելու անբարեխիղճ մրցակցության առերեւույթ հատկանիշների մասին է։
Հանձնաժողովը նշել է, որ խոսքը վերաբերում է «Սոֆթ Կոնստրակտ» փակ բաժնետիրական, «Դիջիթեյն» եւ «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին։
Մոլախաղի գովազդի սահմանափակումները ՀՀ-ում գործում էին մինչեւ 2020-ի հունվարի 1-ը։ Դրանից հետո առցանց կազինոների եւ խաղարկությունների համար բացառություն արվեց` թույլատրելով դրանց արտաքին գովազդը գովազդային վահանակների վրա, ինտերնետում, հեռուստատեսությամբ եւ ռադիոյով: