Հինգ երկրներ՝ Ճապոնիան, Շվեյցարիան, Էկվադորը, Մալթան եւ Մոզամբիկը, քվեարկությամբ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ:
Դրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների կարգավիճակ կունենան 2023-2024 թվականների ընթացքում:
Այդ երկրները կփոխարինեն Իռլանդիային, Նորվեգիային, Մեքսիկային, Քենիային եւ Հնդկաստանին։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի 15 անդամ, որոնցից հինգը մշտական են եւ կարող են վետո սահմանել ցանկացած բանաձեւի վրա: Հնգյակում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան:
Ոչ մշտական տասն անդամներն ընտրվում են երկու տարի ժամկերտով եւ չունեն վետո սահմանելու լիազորություն: Անցյալ տարի ոչ մշտական անդամ են ընտրվել Արաբական Միացյալ Էմիրությունները, Բրազիլիան, Ալբանիան, Գաբոնը եւ Գանան: