Բրիտանական Western Morning News-ը հայտնել է, որ Օքսֆորդի համալսարանը ուկրաինացի փախստականների համար հայտարարել է ամբողջությամբ ֆինանսավորվող կրթաթոշակային ծրագրի մասին: Մինչեւ 20 կրթաթոշակ կտրամադրվի մագիստրոսական դասընթացների համար (Master’s):
Ծրագրի նպատակն է աջակցել Ուկրաինայի բարձր որակավորում ունեցող շրջանավարտներին, որոնց կյանքը լրջորեն խաթարվել է շարունակվող հակամարտության պատճառով:
Ուկրաինայի փախստականների համար շրջանավարտների կրթաթոշակային ծրագիրը կսկսվի 2022-2023 ուսումնական տարում: