Ռուսական «Aviasales» տոմսերի որոնման եւ գնման ծառայությունը հայտնել է, որ ռուսաստանցիներն առաջիկա երկարատեւ հանգստյան օրերին կմեկնեն հիմնականում Հայաստան, Ղազախստան եւ Թուրքիա։
Արտասահմանյան զբոսաշրջային երթուղիների ամրագրումների առաջատարը Թուրքիան է, որին բաժին է ընկել բոլոր գնումների 4 տոկոսը. օգտատերերը միջինը 43,5 հազար ռուբլի են վճարել երկկողմանի ավիատոմսերի համար։
Հայաստանը երկրորդ պահանջված ուղղությունն է։ Առաջիկա հանգստյան օրերին Հայաստան կգա ճանապարհորդների 2,6 տոկոսը (միջինը 28,6 հազար ռուբլի՝ երկկողմանի ավիատոմսերի համար):
Երրորդ տեղում Ղազախստանն է` 1,2 տոկոսով (միջինը 30,5 հազար ռուբլի՝ երկկողմանի ավիատոմսերի համար):
Արաբական Միացյալ Էմիրություններ կմեկնի օգտատերերի 0,8 տոկոսը (միջինը 61,2 հազար ռուբլի՝ երկկողմանի ավիատոմսերի համար):
Վրաստան կմեկնի 0,7 տոկոսը (երկկողմանի տոմսերի միջին վճարումը` 38,3 հազար ռուբլի):