ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնություն են սկսել` քննարկելու երկրում ստեղծված վտանգավոր իրավիճակը։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողներին հայտնեցին ընդդիմադիր պատգամավորներ Արման Աբովյանն ու Գեւորգ Գորգիսյանը։
«Բոլոր պրոցեսները, որ այսօր տեղի են ունենում Հայաստանում, անպայման պետք է բերել այն դաշտ, որ հանկարծ չլինեն բախումներ, ցնցումներ։ Այդ իսկ պատճառով մոտակա ժամերին շտապ արտահերթ նիստ ենք նախաձեռնում»,– ասաց Աբովյանը։
Գորգիսյանը կաեւորեց բոլոր գործընթացները քաղաքական հուն տեղափոխելու անհրաժեշտույթունը։ «Ստորագրահավաքը արդեն սկսել ենք, տեխնիկկան հարցերը կարգավորելուց հետո, արագ կմուտքագրենք ու հւսով ենք արտահերթ նիստը կկայանա»,– ասաց Գորգիսյանը։
Ընդդիմադիր պատգամավորներն իրենց մտագությունն ու մտավախությունը հայտնեցին Հայաստանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի վերաբերյալ։