Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել` հորդորելով պահպանել հասարակական կարգը:
«ՀՀ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգի պահպանությունը եւ հասարակական անվտանգությունը՝ իր գործառույթներին համապատասխան:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զգոնություն եւ զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների»: