ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Առեւտրի եւ շուկայի վարչության տնօրեն Բուբաքեր Բեն Բելհասենը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով 2022-2023 թվականներին 11-19 միլիոն մարդ կարող է սովամահ լինել։
Պատերազմի պատճառով շեշտակի աճել են հացահատիկի, բուսական յուղի, վառելիքի եւ պարարտանյութի գները: Ռուսաստանը եւ Ուկրաինան միասին ապահովում են աշխարհում սպառվող ցորենի շուրջ մեկ երրորդը: Ուկրաինան նաեւ եգիպտացորենի եւ արեւածաղկի ձեթի ամենախոշոր արտահանողն է, իսկ ՌԴ-ն՝ պարարտանյութերի հիմնական արտահանողը։