Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 11-13-ը 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Օձերը հայտնաբերվել են Երեւանում եւ Տավուշի մարզի Իջեւան, Նոյեմբերյան, Կոտայքի մարզի Աբովյան, Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 շահմար, 2 գյուրզա, 4 լորտու, 2 սահնօձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: