Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել, որում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 2021 թվականի փետրվարի 25-ի՝ ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող հայտարարությունը գնահատում են որպես հակասահմանադրական, ներքաղաղաքական հարցերում զինված ուժերի չմիջամտելու սկզբունքի եւ սահմանադրական նորմի խախտում, ինչը իրական եւ ծանր սպառնալիք է առաջացնում Հայաստանի համար:
Հայտարարությունը ստորագրել են Լեւոն Բարսեղյանը, Արթուր Սաքունցը, Ստեփան Գրիգորյանը, Սոնա Այվազյանը Դանիել Իոաննիսյանը եւ Գենյա Պետրոսյանը։
Հայտարարության հեղինակները՝ վերագնահատելով ստեղծված դրությունը, կոչ են անում իշխանություններին լինել շրջահայաց եւ պատասխանատու, «անհապաղ սկսել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների գործընթաց եւ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու ժողովրդի ազատ եւ արդար կամարտահայտումը»:
Հայաստանի քաղաքացիներին նրանք կոչ ենք արել լինել զգոն եւ պատրաստ պաշտպանելու ժողովրդավարական սկզբունքներն ու սեփական ազատությունները: